Հայ ծրագրավորողների պատասխանը թուղթ ու գրիչին 2. Hamatirutyun.am

Արտակարգ իրավիճակում Հայաստանի տեխնոլոգիական ընկերություններն ու անհատները շատ արագ սկսեցին կողմնորոշվել ու ինքնակազմակերպվել: X-Tech ընկերության APP 16 հավելվածից հետո կառավարության հաստատած ձևաթղթի ևս մեկ տարբերակ էլ հայտնվեց շրջանառության մեջ:

Hamatirutyun.am

Հարթակը նոր չէ: Արդեն մեկ տարուց ավելի է ներդրվել է այս համակարգը, որպես համատիրությունների էլեկտրոնային կառավարման հարթակ: Պորտալի հեղինակ Դավիթ Կարապետյանը արտակարգ դրության հաստատումից հետո հարթակում մի փոքր նորարարություն է ավելացրել՝ պաշտոնական ձևաթղթի էլեկտրոնային տարբերակը: Ընդամենը հարկավոր է գրանցվել, լրացնել տվյալներն ու ներբեռնել Ձեր օրինակը, կամ՝ ստանալ էլեկտրոնային փոստին: Ըստ ընկերության աշխատակիցների՝ տվյալները չեն պահպանվում:

Ի տարբերություն APP 16-ի, սա համընդհանուր կառավարման համակարգ չէ: Նույն պաշտոնական ձևաթուղթն է, մնում է միայն լրացնել ու համակարգչով կամ սմարթֆոնով ու վերջ: Պարզապես հարկավոր է պարետատան հավելյալ հրամանը, որպեսզի ոստիկաններն ընդունեն նաև այս տարբերակը:

Հասանելի են հավելվածի Android ու IOS տարբերակները: