Կորոնավիրուսն առանձին բռնկումներով կվերադառնա նորից ու նորից.ԱՀԿ

Կորոնավիրուսն առանձին բռնկումներով նորից ու նորից կվերադառնա, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը(ԱՀԿ): Այս գործընթացը կավարտվի միայն այն ժամանակ, երբ աշխարհը կհայտնաբերի Covid-19-ի դեմ պատվաստանյութը:

Կորոնավիրուսը հաղթահարելու այլ ճանապարհ առայժմ գոյություն չունի, կարծում է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի հանձնակատար Դեւիդ Նաբարոն: Ըստ նրա,կարանտինի թուլացումից հետո ամբողջ աշխարհում նոր բռնկումներ կարձանագրվեն առանձին երկրներում: Չէ՞ որ կորոնավիրուսը ինֆեկցիոն հիվանդություն է և այլ կերպ, քան իմունիտետի ստեղծումն է, այն հնարավոր չի լինի հաղթահարել: Ընդ որում, դա էլ հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ պատվաստանյութը լայն կիրառում ստանա, և այն հասցվի մեծաթիվ մարդկանց,- ասում է Նաբարոն:

Մի բան հաստատ է, որ կորոնավիրուսը դեռ երկար է մեզ հետապնդելու, ուստի մեզ պատվաստանյութ է պետք, որը մեզ կպաշտպանի,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենի ներկայացուցիչը NBC հեռուստաալիքի եթերում:

Քանի դեռ պատվաստանյութ չկա, յուրաքանչյուր երկիր պետք է ստեղծի առողջապահության այնպիսի համակարգ, որը թույլ կտա արագ արձագանքել վարակի նոր դեպքերին, վարակվածներին մեկուսացնել հասարակությունից և հայտնաբերել կոնտակտավոր անձանց: Հիվանդանոցներն իրենց հերթին պետք է ամբողջ ժամանակ պատրաստ լինեն՝ փրկելու կորոնավիրուսով հիվանդներին , հավելել է Նաբարոն: Համաշխարհային առաջնորդներին նա կոչ է արել միավորել ջանքերը Covid-19-ի դեմ պայքարում, որպեսզի այն շատ ավելի արդյունավետ դառնա: