Microsoft-ում առաջարկել են ստեղծել մարդու թվային պատճենը

Microsoft-ում առաջարկում են հաղթել մահվանը, այսինքն, ստեղծել մարդու թվային պատճենը։ Տեխնոլոգիան, որով նրանք հասնելու են դրան, նույնիսկ արդեն պատենտավորել են իրենց համար։ Մարդկանց թվային պատճենները լինելու են չատ-բոտների տեսքով։ Մարդու մասին տարբեր տվյալների հիման վրա, ինչպես օրինակ՝ գրելաոճի, հաղորդակցվելու ոճի, լուսանկարների, եւ այլն, ստեղծվելու է հատուկ ինդեքս, որն էլ բութագրելու է մարդու անհատականության առանձնահատկությունները։ Մարդուն «վերակենդանացնելու» համար բավարար կլինի փոխանցել այդ տվյալները նրա համակարգչիվ, հեռախոսից կամ պլանշետից։

Այս մասին հայտնում է Naked Science-ը։ Չատ-բոտին զուգահեռ, ընկերությունը կառաջարկի նաեւ մարդու երկչափ կամ եռաչափ թվային գրաֆիկական մոդելը, ինչպես նաեւ անհատականացված ձայնային սինթեզատորը։ Մոդելը կարողանալու է այդպիսով ունենալ տվյալ մարդու տեսքը, խոսել ինչպես անհատականությունը։ Ալգորիթմը թույլ կտա կիրառել ինչպես մահացած մարդկանց վերստեղծելու համար, այնպես էլ ողջ մարդկանց առանձնահատկությունները «պատճենելու»։