Nike-ի սպորտային նոր կոշիկները կարելի է հագնել առանց ձեռքերի օգնության

Nike ապրանքանիշը թողարկել է սպորտային կոշիկների GO FlyEase մոդելը, որն առանց քուղերի է. դրանք կարելի է հագնել առանց ձեռքերի օգնության։

Սպորտային կոշիկների առջևի և հետևի հատվածները միավորված են էլաստիկ ժապավենով, իսկ կրունկի հատվածում հոդակապավոր մեխանիզմ է տեղադրված։ GO FlyEase-ը պատրաստվախ է տեքստիլից, ցանցից, ամորտիզացիոն բարձիկներից և պատրաստված է երեք գույնով՝ պաստելային, մուգ կապույտ և սև։