Ի՞նչ է պատրաստում Huawei-ը 2021 թվականին

Ամեն ինչ շատ հետաքրքիր է։

Huawei-ը շարունակում է հիանալի սմարթֆոններ պատրաստել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին: Եվ երբ խոսքը գնում է տեսախցիկների հեռախոսների մասին, դրանք գրեթե լավագույնն են շուկայում:

Ի՞նչ է ներկայացնելու չինական շուկայի հսկաներից մեկն այս տարի։

Huawei Mate 5o Pro +

Huawei Mate 50 Pro +-ն ունի բոլոր հնարավորությունները դառնալու աշխարհի լավագույն տեսախցիկներով նոր հեռախոսը: Թե՛ ըստ DxOMark-ի, թե՛ սովորական օգտագործողների: Մասնագետներն ակնկալում են ֆենոմենալ նկարահանման որակ և ցերեկը, և գիշերը, աստղագիտական ​​խոշորացում (մինչև լուսին) և զարմանալի տեսանյութեր:Mate 50 Pro +-ն անպայման կստանա բարձրակարգ լցոնումներ:

Huawei P50

Համեմատաբար էժան, բայց արդյունավետ և արագ Huawei P40-ն այս տարի իր տրամաբանական շարունակությունը կստանա՝ P50: Սարքը, իհարկե, կունենա զարմանալի տեսախցիկներ, էլ ուր առանց դրանց։

Huawei P50 Lite

Սա P50-ի բյուջետային տարբերակն է: Օպտիմալ մոդելը գնի / որակի հարաբերակցության տեսանկյունից:

168.am