Apple-ը վաճառքից կարող է հանել նոր սմարթֆոնն արդեն այս տարի

Փոքր ֆլագմեններն այլևս պետք չե՞ն։

Չնայած iPhone 12 շարքի վաճառքը հաջող է ընթանում, չորս մոդելներից մեկը վաճառքում շատ հետ է մնում: Կոմպակտ iPhone 12 mini-ն շատ ավելի վատ էր, քան Apple-ն էր սպասում, և դա կարող է վատ լուր լինել յուրաքանչյուրի համար, ով մտադիր է փոքր iPhone վերցնել հաջորդ սերունդներից մեկում:

Apple-ը կարող է դադարեցնել այս մոդելի վաճառքը 2021 թվականի երկրորդ եռամսյակում: Միևնույն ժամանակ, այն կմնա վաճառքում և կգովազդվի՝ առնվազն մինչև պաշարների սպառումը: Այդ մասին հայտնում է JP Morgan-ի վերլուծաբան Ուիլյամ Յանգը: Նա նշում է, որ 2021 թվականի շարքում դեռ սպասվում է չորս մոդել, ինչը նշանակում է, որ մինին երկրորդ հնարավորությունը կստանա:

Օգտագործողները երկար ժամանակ խնդրում էին կոմպակտ ֆլագմեն ներկայացնել, և Apple-ը վերջապես արեց դա: Ըստ շրջանառվող լուրերի, Sony-ն նույնպես նախատեսում է վերակենդանացնել իր մինի  շարքը: Ըստ ամենայնի, նոր Xperia Compact և iPhone 13 mini (կամ iPhone 12s mini) սմարթֆոնների վաճառքները որոշելու են, թե արդյո՞ք 6 դյույմից պակաս դիսփլեյ ունեցող սմարթֆոններն իրավունք ունեն ապրելու 2020-ականներին:

168.am