Reddit սոցիալական ցանցի արժեքը թանկացել է երկու անգամ

Ամերիկյան հայտնի Reddit սոցիալական ցանցի շուկայական արժեքը թանկացել է երկու անգամ եւ կազմել 6 միլիարդ դոլար այն բանից հետո, երբ սոցկայքի ղեկավարությունը քառորդ միլիարդ դոլարի նոր ներդրումներ է ներգրավվել։

Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Սոցիալական կայքը մտադիր է զարգացնելու իր հարթակները։ Այն աչքի ընկավ հատկապես ման ներդրողների ապստամբությունից հետո։ Այն էապես նպաստեց, որպեսզի սոցկայքի հեղինակությունը բարձրանա։