Apple-ի ճկուն էկրանով առաջին սմարթֆոնը Samsung-ի ծալվող մոդելը կհիշեցնի

Apple-ի ճկուն էկրանով առաջին սմարթֆոնի դիզայնը նման կլինի ծալվող Samsung-ին: Նման եզրակացությանն են հանգել WCCFTech-ի վերլուծաբանները:

Նմանեցման համար Կուպերտինոյում ընտրել են Galaxy Z Flip-ը` Samsung-ի կոմպակտ սմարթֆոնը, որը մշակված է ծալվող ձեւով: Խոշոր ծալվող սմարթֆոնի տարբերակն Apple-ում անհեռանկարային է ճանաչվել iPhone-ի առաջին ճկվող մոդելի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայտնի է, որ ընկերությունում քննարկում են Ceramic Shield ճկուն ապակու օգտագործման տարբերականը, որը սմարթֆոնին թույլ կտա զգալիորեն ճկվել բացելիս եւ փակելիս:

Ըստ աղբյուրների` առաջին ճկուն iPhone-ն ավելի էժան կլինի, քան մյուս արտադրողների գոյություն ունեցող անալոգները: Միգուցե Apple-ը կարողանա իջեցնել գինը մշակման ընթացքում. Apple-ից հիմնովին տարբերվող սմարթֆոնի շնորհանդեսը սպասվում է 2023 թվականից ոչ շուտ: