Հարվածադիմացկուն սմարթֆոններ. Motorola-ի նախագիծը

Motorola ընկերությունը մտադիր Է արտաքին ներգործությունից պաշտպանված սմարթֆոնները վերադարձնել շուկա: Դրանց մշակման գործընկերը կդառնա բրիտանական Bullit Group-ը, որը Cat, Kodak և Land Rover հարվածադիմացկուն հեռախոսների բրենդների սեփականատերն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերությունների համատեղ հայտարարության մեջ ասվում Է, որ դաշինքը կզբաղվի փոշուց և խոնավությունից պաշտպանված հեռախոսների մշակմամբ՝ Moto բրենդի ներքո: Ապագա շարքի բոլոր սմարթֆոնները կունենան նաև հարվածադիմացկունություն:

Motorola-ի վերջին սմարթֆոնը եղել Է բազմաշերտ պոլիմերից բաղկացած ոչ մեծ Էկրանով Moto Z2 Force-ը: Ավելի մանրամասն տեղեկատվություն Moto-ի պաշտպանված նոր հեռախոսի մասին կներկայացվի 2021 թվականի գարնանը: