1,3 մլն մեքենա. Mercedes Benz-ը տեխնիկական թերության պատճառով հետ է կանչում արտադրած փոխադրամիջոցները

Mercedes Benz ավտոընկերությունը նախատեսում է հետ կանչել ավելի քան 1,3 միլիոն փոխադրամիջոց այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ մեքենաների արտակարգ իրավիճակների ահազանգման համակարգերում առկա ծրագրակազմը թերություն ունի, գրում է Associated Press-ը:

Նշվում է՝ հետկանչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Mercedes-Benz-ը տեղեկացել է Եվրոպայում տեղի ունեցած վթարի մասին, երբ ահազանգման ավտոմատացված համակարգը արձագանքող կողմին ուղարկել է մեքենայի գտնվելու վայրի մասին սխալ տեղեկատվություն:

Հետկանչը ներառում է 2016-2020 թվականների ընթացքում արտադրված բազմաթիվ տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ CLA, GLA, GLE, GLS, SLC, A, GT, C, E, S, CLS, SL, B, GLB, GLC և G դասի մեքենաներ: Ավելի ուշ հայտարարվել էր նաև, որ հետկանչի են ենթակա 2016-2020 արտադրված «Մետրիս» և 2019-2020թթ. արտադրված «Սպրինտեր» տրանսպորտային միջոցները:

Ավտոարտադրողը հայտնել է՝ այն բոլոր մարդիկ, որոնք տուժել են տեխնիկական սխալի պատճառով փոխհատուցում կստանան: Մասնավորապես, ծրագրակազմը թարմացնելուց հետո նախկին տերերի մեքենաները լիովին անվճար կվերանորոգվեն ընկերության կողմից:

Հետկանչը նախատեսվում է սկսել ապրիլի 6-ին:

Tert.am