Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է նոր AirPods-ի արտադրության ժամանակ ապակի օգտագործել։
Լրագրողների ուշադրության կենտրոնում է հայտնվել է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի գերատեսչության (USPTO) կայքում տեղադրված հրապարակումը։ Նկարագրության համաձայն՝ Apple-ն առաջարկում է արտոնագրել ապակյա գլխիկներով ականջակալների նախագիծը։ Ընկերությունը նշել է, որ ականջակալները գոյություն ունեն ավելի քան հարյուր տարի, և դրանց կառուցվածքը մնում է անփոփոխ:
«Ականջակալների կառուցվածքի բարելավման կարիք կա»,- նշել է ընկերությունը։
Apple-ի ինժեներները դիզայներական նոր լուծումը բացատրում են այն հանգամանքով, որ ապակին ավելի քիչ կքերծվի, քան պլաստիկը կամ մետաղը:
«Նաև ապակին գեղագիտական տեսանկյունից ավելի գրավիչ է»,-նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Tert.am