Չինական պետական ինֆորմացիոն ծառայությունը հրապարակել է մի նորություն, համաձայն որի Շանհայում երիտասարդ ընտանիքը ինտերնետով վաճառել է սեփական երեխային, իսկ ստացված գումարը ծախսել է Apple-ի նորագույն սմարթֆոնի ձեռքբերման վրա: Գումարը նաև բավականացրել է մոր համար նոր թանկարժեք սպորտային կոշիկներ գնելուն:
Տեղական ոստիկանությունը ժամանակին է տեղեկացել գործարքի մասին: Փոքրիկ աղջիկը այժմ մանկատանն է ու շուտով կորդեգրվի: Բնականաբար, երեխայի ծնողները՝ որպես հանցագործության դրդապատճառ, չեն նշել iPhone 5S-ի ձեռքբերման ցանկությունը: Նրանք նշել են, որ գնացել են այդ քայլին, որովհետև լավ ապագա են ցանկացել երեխայի համար, իսկ իրենք ունեն արդեն երկու փոքրիկ ու չեն կարողանում ապահովել նրանց բարեկեցիկ կյանքը:
Առայժմ հայտնի չէ, թե չինական ընտանիքը ինչքան գոմար է ցանկացել ստանալ իրենց աղջկա դիմաց: Ոստիկանության տեղեկություններով, սև շուկայում երեխայի համար 30-50 հազար յուան են պահանջում, ինչը համապատասխանում է 5-8 հազար դոլարին: