Google-ում արդեն կարելի է դիտել National Geographic-ի քարտեզները

National Geographic-ը, որը 120 տարուց ավել զբաղվում է գեղեցիկ տպագիր քարտեզներ ստեղծելով, ավելի քան 500 քարտեզ է տեղադրել Google Maps-ում: Այս մասին տեղեկանում ենք Google-ի պաշտոնական բլոգից:

Տպագիր քարտեզները, որոնք այժմ ինտերակտիվ են, հնարավոր է նաև խմբագրել: Դրանք հնարավոր կլինի անվճար դիտել կայքում, սակայն բարձր թույլատրությամբ տպագիր ու թվային տարբերակների համար պետք է վճարել:

National Geographic maps

«National Geographic ամսագրի սիրահարները տարիներ շարունակ հավաքել են մեր քարտեզները, որոնք ժամանակի ընթացքում խունացել են ձեղնահարկերում… Այդ պատճառով մենք որոշեցինք համագործակցել Google-ի հետ և թվայնացնել դրանք»,-նշել է NG-ի թվային մշակման ղեկավար Ֆրենկ Բիասին:

Աղբյուրը՝ theverge.com