Թողարկվել է «Շերլոք»-ի մինի-էպիզոդ

Համացանցում հայտնվել է «Շերլոք» հեռուստանովելի մինի-էպիզոդ՝ «Երկար տարիների կյանք» խորագրով:

7 րոպե տևողությամբ տեսահոլովակում ցուցադրվում է Շերլոքի կյանքն այն ընթացքում, երբ Լոնդոնում նրան բոլորը մահացած էին համարում: Էպիզոդը եզրափակվում է բժիշկ Ուաթսոնի՝ հին տեսագրության դիտումով, ուր Շերլոքը խոստանում է կրկին վերադառնալ:

Հիշենք, որ BBC հեռուստաընկերության կողմից նկարահանվող ճանաչված «Շերլոք» հեռուստանովելի երրորդ եթերաշրջանի առաջին սերիան կթողարկվի 2014թ. հունվարի 1-ին:

Առաջարկում ենք դիտել հրապարակված մինի-էպիզոդը՝