«Գահերի խաղը» ճանաչվել է ամենապիրատային սերիալը

game_of_thrones_610x343TorrentFreak պորտալը հայտնում է, որ ամերիկյան ճանաչված «Գահերի խաղը» («Game of Thrones») հեռուստասերիալը 2013-ի ամենահենային հեռուստաշոուն է:

Սերիալի եզրափակիչ սերիան ներբեռնել են մոտ 6 մլն.անգամ: Ոչ օրինական ներբեռնումների կեսից ավելին կատարվել է ֆիլմի՝ հեռուստատեսությամբ հեռարձակվելուց անմիջապես հետո: Ընդ որում՝ ներբեռնող մարդկանց թիվը գերազանցել է հեռուստատեսությամբ դիտողների քանակին (5մլն):

Ինտերնետում ակտիվորեն ներբեռնվող ամերիկյան հեռուստասերիալների լավագույն եռյակում 2-րդ տեղը զբաղեցնում է «Breaking Bad»-ը՝ 4,2մլն. ներբեռնումով: Իսկ 3-րդ տեղում է «Քայլող մեռյալները»  («The Walking Dead»)՝ 3.6մլն. ներբեռնումներով: Այս վարկանիշը կազմվել է  TorrentFreak-ի կողմից՝ տորենտ տրեկերների վիճակագրության հիման վրա:

Նշենք, որ «Գահերի խաղը» ճանաչվել էր ամենաներբեռնվողը տորենտների դաշտում նաև 2012-ին՝ 4.2 մլն. ներբեռնումով: