Գլոբալ տաքացումը 15 վայրկյանում (վիդեո)

Գոդարդի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը պնդում է, որ կլիմայի «տաքացման» փոփոխությունները շարունակվելու են և 2014-ին: Ինստիտուտի տվյալների հիման վրա NASA-ն պատրաստել է տեսանյութ, որը ցույց է տալիս՝ ինչպես է փոխվում է մեր Երկրի ջերմությունը վերջին 60 տարում:

NASA-ի փորձագետները հայտնել են, որ 2006, 2009 և 2013 տարիները 1880-ականների տաք տարիների կրկնությունն են եղել: Այդ շրջանում տարեկան միջին ջերմաստիճանը բարձրացել է 0.8 Ցելսիուսով: Բացի դրանից 2013-ին միջին ջերմաստիճանը կազմել է 14.6 Ցելսիուս, ինչը 0.6 աստիճանով բարձր է նախորդ դարի ցուցանիշից, հաղորդում է latimes.com-ը:

Համաշխարհային ջերմաստիճանի ուսումնասիրման ժամանակ NASA-ն օգտագործում է տվյալների վերլուծության տարբեր մեթոդներ՝ վերլուծելով ավելի քան 1000 հիդրոմետ կայանների ինֆորմացիա: Յուրաքանչյուր տարի կատարվում են եղանակի ջերմաստիճանի փոփոխություններ և պարտադիր չէ, որ յուրաքանչյուր հաջորդող տարին լինի ավելի տաք նախորդից: Սակայն, ըստ NASA-ի՝ յուրաքանչյուր հաջորդ տասնյակ տարին ջերմաստիճանը հավանաբար ավելի բարձր է լինելու: