Instagram-ի Android տարբերակն ամբողջովին փոխել է ինտերֆեյսը

Մարտի 12-ին թողարկվել է Instagram ֆոտոծառայության Android հավելվածի նոր 5.1 տարբերակը: Այս մասին հայտնում է ընկերությունն իր պաշտոնական բլոգում:

new instagram 02

Հավելվածի հիմնական փոփոխությունն ամբողջությամբ նոր ինտերֆեյսն է՝ նախագծված ավելի «հարթ» ոճով: Բացի դրանից, թարմացված ծրագիրը երկու անգամ ավելի քիչ տեղ է զբաղեցնելու Ձեր սարքի հիշողության մեջ, ինչպես նաև 20%-ով ավելի արագագործ է աշխատելու:

new instagram

Հիշենք, որ Instagram-ի Android տարբերակն առաջին անգամ գործարկվել է 2012-ի ապրիլին:

Աղբյուրը՝ blog.instagram.com