Google-ը կպարտադրի սմարթֆոն արտադրողներին ցուցադրել Android-ի լոգոտիպը

Powered by AndroidGoogle ընկերությունը կպարտադրի Android ՕՀ-ով աշխատող սմարթֆոն արտադրողներին ցուցադրել Android-ի ապրանքանշանը և  “Powered by Android” գրությունը՝ սմարթֆոնի միացման և անջատման ժամանակ:

Մասնավորապես, խոսքը գնում է այն արտադրողների մասին, որոնք բացի ՕՀ-ից օգտագործում են Google-ի ծառայությունները և հավելվածների խանութը՝ Google Play-ը: Բոլոր այն արտադրողները, որոնք նոր մոդելներում տեղադրում են Android-ի ալտերնատիվ տարբերակներ, օրինակ ֆիննական Nokia-ի նոր Nokia X սմարթֆոնների շարքը, կկարողանան խուսափել նման պարտավորությունից:

Ինչպես գրում է Geek.com-ը, այս պարտավորվածությունը ներառնվել է Google-ի և սմարթֆոն արտադրող-ընկերությունների համաձայնագրի պայմաններում: Ներկա պահին Android-ի ապրանքանշանը նման կերպով ցուցադրվում է նոր դրոշակակիր սմարթֆոններ HTC One M8-ում և Samsung Galaxy S5-ում:

Աղբյուրը՝ Geek.com