2014-ը հայտարարվել է Բեթմենի տարի

2014-ին սուպերհերոս Բեթմենը կդառնա 75 տարեկան: Այս առիթով Warner Bros. կինոստուդիան և DC Comics-ը կանցկացնեն մի շարք միջոցառումներ «Բեթմենի տարվա» շրջանակում:

Batman75_logo

Արդեն այսօր կարելի է ձեռք բերել մի շարք հուշանվերներ՝ DC բրենդի ապրանքանշանով: Շուտով Cape/Cowl/Create ցուցահանդեսին 20 նկարիչներ կներկայացնեն Բեթմենի դիմակի և թիկնոցի սեփական տարբերակները՝ նվիրված  Batman: Arkham Knight վիդեոխաղի գործարկմանը:

Բացի այս ամենից FOX հեռուստաընկերության եթերում կմեկնարկի «Գոթեմ» նոր սերիալը: Եվ իհարկե կվերաթողարկվի նաև Բեթմենի մասին առաջին կոմիքսը, որը հրատարակվել էր «Դետեկտիվ կոմիքսներ»-ի 27-րդ համարում:

Տարվա գլխավոր իրադարձությունը՝ Բեթմենի Օրը կկայան հուլիսի 23-ին: Այդ օրը DC Comics-ը խոստանում է անցկացնել տոնական միջոցառումներ հազարավոր գրախանութներում: Սուպերհերոսի երկրպագուները կկարողանան ոչ միայն շփվել իրար հետ, նաև նվեր ստանալ կոմիքսի հատուկ թողարկում:

Միջոցառումների ամբողջ շարքին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում: