Google-ը թողարկել է սմարթֆոնի ֆոտոխցիկով աշխատելու բրենդային Android հավելված: Այս մասին ընկերությունը հայտնում է Android-ի Google+ էջում: Նշվում է, որ հավելվածում բարելավված են դասական և պանորամա ռեժիմներով լուսանկարելու որակները:
Հավելվածը համալրվել է նաև դիմանկարի օբյեկտիվով լուսանկարելու իմիտացիայի ֆունկցիայով, որը կարողանում է լուսանկարվող մարդու ետային ֆոնը ամբողջովին ֆոկուսային դաշտից դուրս պահել:
«Google ֆոտոխցիկ» հավելվածը հասանել է Google Play հավելվածների խանութում անվճար: Ներկա պահին այն աշխատում է միայն Android 4.4 KitKat ՕՀ-ով սմարթֆոնների հետ:
Google-ը հայտնում է, որ մոտական ժամանակում ծրագիրը հասանելի կդարձենի մի շարք Android սարքերի համար: Նշենք, որ ավելի վաղ «Google ֆոտոխցիկ» հավելվածը հասանելի էր միայն Nexus սմարթֆոնի օգտագործողների համար: