Google Drive-ի վերջին թարմացման մեջ հանվել է փաստաթղթեր խմբագրելու հնարավորությունը: Փոխարենը օգտագործողներին առաջարկվում են երեք հավելվածներ՝ «Docs», «Sheets» և «Slides», որոնք կարելի է բեռնել iOS և Android օպերացիոն համակարգերի հավելվածների խանութներից:
Այս հավելվածները կմրցակցեն Microsoft-ի համանման ծրագրերի հետ, բացի այդ՝ Android-հեռախոսներում դրանք կսկսեն օգտագործվեն որպես փաստաթղթերի դիտման ու խմբագրման լռակյաց ծրագրեր:
Google Drive-ը թարմացումից հետո կառաջարկի տեղադրել վերոնշյալ ծրագրերը: Առանց դրանց տեղադրման միայն հնարավոր կլինի դիտել ֆայլերը: Այսպիսի քայլին Google-ն, ամենայն հավանականությամբ, դիմել է՝ զգուշանալով Microsoft-ի Office 365 փաթեթի մրցակցությունից:
Աղբյուրը՝ androidpolice.com