«Ֆորեսթ Գամպը» դարձել է 8-բիթ ոճի խաղ (վիդեո)

forrest-gump-8-bit

CineFix YouTube-ալիքը հրապարակել է նոր վիդեոհոլովակ, որտեղ Ռոբերտ Զեմեկիսի հանրաճանաչ դրամա «Ֆորեսթ Գամպը» դառնում է 8-բիթ խաղ: Այս մասին հաղորդում է Gizmodo տեխնոբլոգը:

Խաղն իրենից ներկայացնում է runner ոճի առկադա: Խաղացողը պետք է մի շարք առաջադրանքներ կատարի՝ սեղանի թենիս կամ ամրիկյան ֆուտբոլ խաղա, գնա ձկնորսության:

Հիշենք, որ «Ֆորեսթ Գամպ» ֆիլմը ներկայացվել է 1994թ-ին, ուր գլխավոր հերոսին մարմնավորում է ճանաչված դերասան Թոմ Հենկսը: Ֆիլմը արժանացել է 38 մրցանակների՝ այդ թվում 6 «Օսկարի»:

CineFix YouTube-ալիքում կան ներկայացված նաև այլն 8 բիթ խաղեր՝ «Նոր Սարդ մարդը» կամ «5-րդ բաղադրիչը»: