OwnFone բրիտանական ընկերությունն սկսել է աշխարհում առաջին հեռախոսի վաճառքը, որի ստեղնաշարի կոճակները Բրայլի այբուբենով են: Սարքն էկրան չունի և նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Հեռախոսի դիմային և ետնային կաղապարները պատրաստվում են եռաչափ տպիչով, այնպես որ կարելի է դրա դիզայնը ընտրել: Բրայլի տառատեսակի փոխարեն կոճակների փոխարեն կարող են լինել անուններ կամ նույնիսկ մարդկանց պատկերներ, որպեսզի թույլ տեսողություն ունեցողները կամ կույր մարդիկ կարողանան շոշափելով օգտվել հեռախոսից:
Նախկինում այլ ընկերություններ ևս ներկայացրել են Բրայլի տառատեսակով հեռախոսներ, սակայն OwnFone-ն առաջինն է հանել դրանք վաճառքի:
Թե ինչպես է պատրաստվում այս հեռախոսը, դիտեք տեսանյութում.
Աղբյուրը՝ wnfone.myownfone.com