Google-ը ճանաչվել է աշխարհի ամենահեղինակավոր ընկերությունը

google1

Samsung Electronics-ը և LG Electronics-ը Հարավային Կորեան ներկայացնող միակ ընկերություններն են, որոնք, ըստ Reputation Institute հետազոտական ընկերության վարկածի,  հայտնվել են աշխարհի ամենահեղինակավոր ընկերությունների վարկանիշային աղյուսակում: Այս մասին հաղորդում է The Korea Herald կայքը:

Samsung-ը հայտնվել է ցուցակի 10-րդ հորիզոնականում՝ կիսելով այս տեղը Microsoft-ի հետ: LG-ն 64-րդ տեղում է, սակայն էլեկտրոնիկա արտադրող ընկերությունների շարքում այս ընկերությունը զբաղեցրել է 11-րդ տեղը:

Ամենահեղինակավոր ընկերության հորիզոնականը կիսել են երկու ընկերություններ՝ Google ինտերնետ-հսկան և The Walt Disney Company մուլտիպլիկացիոն զվարճությունների ընկերությունը: Երկրորդ տեղում BMW Group-ն է և Rolex ժամացույցներ արտադրող ընկերությունը: Apple-ը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Նշենք, որ հետազոտությունը պատրաստելիս Reputation Institute-ի աշխատակիցները հարցում են կատարել 15 երկրներում ապրող մոտ 55 հազար քաղաքացիների:

Աղբյուրը՝ TheKoreaHerald.com