Kleiner Perkins Caufield & Byers ներդրումային ընկերությունը գնել է ճանաչված Snapchat մեսենջեր-հավելվածի մասնաբաժին: Այս գործարքն արժեցել է 20մլն. դոլար, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղելով իր լավատեղյակ աբյուրներին:
Նշենք, որ ընդհանուր Snapchat մեսենջերը գնահատվում է 10 միլիարդ դոլարի: Վերոհիշյալ գործարքը չի կազմել հավելվածի անգամ 1%-ը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ DST Global ֆոնդն իր հերթին ներդրել է Snapchat մեսենջերում 7միլիարդ դոլար:
Snapchat-ի յուրահատկությունն այն է, որ զրույցները, ուղարկվող լուսանկարները և վիդեո ֆայլերը պահպանվում են ընդամենը մի քանի վայրկյան և ջնջվում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Snapchat օգտագործողների թիվը անցնում է 100 միլիոնը:
Նախորդ տարի Snapchat-ի սեփականատերերը հրաժարվեցին վաճառել այն Facebook սոցցանցին: Այսօր Snapchat-ը եկամուտ չի բերում: Հայտնի է միայն, որ ընդհանուր ներդրումների թիվը ընկերությունում անցնում է 160մլն. դոլարը: