5 լավագույն Android-հավելվածներ` սելֆի անելու համար

Եթե անցյալում սելֆի ստանալու համար անհրաժեշտ էր շաբաթներով բնորդել, ապա այժմ այս գործընթացը բավականին հեշտ է: Երիտասարդները ցանկանում են հավերժացնել իրենց կյանքի հետաքրքիր պահերը, և ինչպես դիմադրել գայթակղությանը, եթե դա դարձել է այդքան հեշտ: Ստորև կներկայացնենք սելֆիի համար լավագույն 5 ծրագրերը, որոնք կդարձնեն ձեր նկարներն առավել յուրահատուկ և գեղեցիկ:

ggFrontback
Frontback-ը նախկինում հասանելի էր միայն iOS-օգտագործողներին, սակայն այժմ թողարկվել է նաև ծրագրի Android-տարբերակը: Այս հավելվածը միաժամանակ երկու նկար է ստանում. առաջինը դիմացի տեսախցիկով, երկրորդը՝ հիմնականով: Այնուհետև այն միացնում է դրանք մեկ կոլաժում: Այդպիսով դուք կարող եք ցույց տալ բոլորին ոչ միայն ձեր երջանիկ դեմքը, այլ նաև այն, թե ինչ է կատարվում ձեր շուրջ: Ստացված նկարը կարող եք վերնագրել, թեգեր անել և տարածել սոց. կայքերում SMS-ի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
4

Bright Camera
Այս հավելվածը հարմար է նրանց, ովքեր սիրում են տարածել իրենց նկարները բոլոր հնարավոր կայքերում: Անհամապատասխանությունները ուրախ երևակայության և տխուր իրականության միջև կշտկի նկարների խմբագրման ծրագիրը, որն ունի շպարի, լուսավորման, սպիտակեցման, մաշկի հարթեցման հնարավորություն մեկ հպումով: Ֆոտոէֆեկտների միջոցով հնարավոր է նկարներին հաղորդել վանիլի, նեոնի, արևային ճառագայթների և այլ երանգներ: Եվ վբերջապես այն տալիս է սրտիկներով, աստղիկներով, փուչիկներով կլիպարտի հնարավորություն:
1

Candy Camera
Եթե ցանկանում եք ունենալ լավ սելֆիներ՝ առանց դրա խմբագրության վրա շատ ժամանակ ծախսելու, ապա candy camera-ն հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է: Այստեղ դուք կգտնեք ավելի քան 30 կարմիր ֆիլտրներ և էֆեկտներ, որոնք կարող եք գնահատել հենց նկարահանման ընթացքում: Կարող եք օգտվել նաև «գեղեցկություն» գործառույթից: Այն կսպիտակեցնի ատամները, կվերացնի մաշկի թերությունները, կապահովի շպար աչքերի և թարթիչների հատվածում, ինչպես նաև կավելացնի շրթներկ և նույինսկ կնիհարեցնի Ձեզ:
candy camera

Smart Selfie
Հավելվածը դուր կգա նրանց, ովքեր ցականում են ունենալ որակյալ նկարներ: Գաղտնիք չէ, որ ի տարբերություն հիմնական տեսախցիկի, դիմացի տեսախցիկները չեն ապահովում ցանկալի որակ: Smart Selfie-ն կօգնի ձեզ նկարվել հիմնական տեսախցիկով: Դուք պարզապես պետք է նշեք, թե քանի դեմք է լինելու կադրում և ուղղեք օբյեկտիվը ձեր ուղղությամբ: Հավելվածը կհուշի, թե ինչ դիրքում պահել բջջայինը լավ նկար ստանալու համար:
3

Selfies
Եվ մեր ցուցակի վերջին հավելվածը: Այն չունի որևէ հատկանշական առավելություն: Դուք կարոք եք պարզապես նկարել ձեր սելֆին և կիսել այն ըներների հետ, ինչպես նաև հետևել նրանց ակտիվությանն ու լայքել նրանց նկարները: Ինպես տեսնում ենք գործողությունները բազմազան չեն, սակայն, եթե հաշվի առնենք, որ հավելվածի մեկնարկն ընդամենը մի քանի օր առաջ էր, ապա կարող ենք ենթադրել, որ շուտով նոր հնարավորություններ կավելանան:

Աղբյուրը՝ lifehacker.ru