Խելացի բլոկնոտը սինքրոնացնում է նկարները Photoshop-ի հետ (տեսանյութ)

Խելացի բլոկնոտը սինքրոնացնում է նկարները Photoshop-ի հետ (տեսանյութ)

l_12301Moleskine ընկերությունն սկսել է Smart Notebook խելացի բլոկնոտի նախապատվերներ ընդունել։ Գաջեթը նախատեսված է նկարիչների ու դիզայներների համար․ այն միացված է Adobe ընկերության Creative Cloud ամպային ծառայությանը, իսկ նկարների պատրաստմամբ զբաղվում է  iPhone-ի տեսախցիկը.

Բլոկնոտի հատուկ էջերը համապատասխան հավելվածի միջոցով վերածվում են JPG նկարների, այնուհետև վեկտորային գրաֆիկայի (SVG)։ Երբ նկարները տեղադրվում են ամպային ծառայության մեջ, օգտագործողը հնարավորություն է ստանում խմբագրել դրանք Illustrator կամ Photoshop ծրագրերով։

02

Բլոկնոտի գինը մոտ 35 դոլար է։ Իսկ Creative Cloud հավելվածն առայժմ հասանելի է միայն iOS-ի համար։


Աղբյուրը՝ Moleskine.com