Volvo-ն մշակել է «խելացի» գլխարկ հեծանվորդների համար (տեսանյութ)

Volvo-ն մշակել է «խելացի» գլխարկ հեծանվորդների համար (տեսանյութ)

kOMuVpj6k4UFgC26Sy6OQg-articleVolvo-ն, Ericsson-ն և սպորտային սարքեր արտադրող РОС ընկերությունը մշակել է «խելացի» գլխարկ, որը նախատեսված է հեծանվորդների համար։ Սաղավարտն օգնում է խուսափել ճանապարհային ընդհարումներից։

Գլխարկում տեղադրված սենսորների միջոցով հեծանվորդը տեղեկանում է մոտեցող տրանսպորտային միջոցների մասին։ Օգտագործողը կարող է տեղեկանալ նաև, թե մոտակա տարածքում քանի մեքենա կա, որն ունի Volvo Cars’ City Safety System անվտանգության համակարգ։ Գլխարկը նաև զգուշացնում է պոտենցիալ վտանգների դեպքում՝ այդպիսով նվազեցնելով վթարների ռիսկը։

Այս տեխնոլոգիան կներկայացվի հանրությանը Լաս Վեգասում հունվարին կայանալիք CES ցուցահանդեսին։

Աղբյուրը՝ volvo.com