Ինչպես արագորեն ուղարկել Dropbox-ի ֆայլերը Gmail-ով

19041802-cover-06-630x315Gmail փոստային ծառայությունն ունի շատ առավելություններ, սակայն ֆայլեր ուղարկելիս կա 25 ՄԲ-ի սահմանափակում։ Եթե ուղարկում եք ծավալով ավելի մեծ ֆայլ, ապա Google-ը խորհուրդ կտա օգտվել Google Drive ամպային ծառայությունից։ Այն հարմար է, եթե օգտագործում եք Google Drive-ը, իսկ եթե գերադասում եք Dropbox-ը, ապա ընկերությունը թողարկել է առայժմ միայն Chrome-ի համար նախատեսված ընդլայնում, որն ինտեգրում է Dropbox-ի կոճակը Gmail-ում։

19103441-Screen-02-630x338

Ընդլայնումը տեղադրելուց հետո Gmail-ում նոր նամակ գրելիս կտեսնեք նոր ֆունկցիայի կոճակը։ Այն սեղմելով՝ ընտրեք Ձեզ անհրաժեշտ ֆայլը և այն որպես հղում կտեղադրվի նամակում։

Ընդլայնումը տեղադրելու համար սեղմեք այստեղ։