Հուլիսի 11-ին կանցկացվի Design Week Yerevan միջոցառումը

Հուլիսի 11-ին Այբ Ավագ դպրոցում մի խումբ հայ դիզայներների նախաձեռնությամբ և IBM Innovative Solutions and Technologies Center-ի աջակցությամբ կանցկացվի Design Week Yerevan միջոցառումը: Այս մասին itTREND.am-ի հետ զրույցում պատմեց կազմակերպիչների թիմից Սերգեյ Նավասարդյանը:

Միջոցառման ընթացքում հայ դիզայներները (Էդուարդ Քանքանյան, Սարգիս Անտոնյան, Սերգեյ Նավասարդյան, Ստեփան Ազարյան, Վահան Բալասանյան, Արա Ասլանյան) հանդես կգան պրեզենտացիաներով, որոնց կհաջորդի «հարց ու պատասխան» ֆորմատով քննարկում մասնակիցների հետ:

Միջոցառման մասնակիցների քանակը սահմանափակ է: Կազմակերպիչները նախատեսում են 50 հոգու մասնակցություն: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ընդգրկվել այդ 50-ում, պետք է Twitter միկրոբլոգում կատարեն 1 գրառում  ‪#‎designweekyerevan‬ հեշթեգով:

«Սա էքսպերեմենտալ ֆորմատ է և պահանջում է մասնակիցների մաքսիմալ արդյունավետ համակարգում: Հետագա նման միջոցառումները կլինեն ավելի մասշտաբային: Սա մեր առաջին նախաձեռնությունն է և հետաքրքիր է, թե ինչ արձագանք կստանանք»,- նշեց Սերգեյ Նավասարդյանը:
Նրա խոսքով, Design Week Yerevan-ի ընթացքում բոլոր քննարկվող թեմաների հիմքում ընկած է լինելու “Design thinking”-ը, այսինքն՝ դիզայն մտածելակերպը և դիզայնի ընկալումը: