Պաշտոնապես ներկայացվել է OnePlus 2 սմարթֆոնը

Պաշտոնապես ներկայացվել է OnePlus 2 սմարթֆոնը

OnePlus ընկերությունն այսօր պաշտոնապես ներկայացրել է իր նոր սմարթֆոնը, որը տեխնիկապես շատ ավելի հզոր է, քան OnePlus 1-ը, սակայն գինը մնացել է նույնը․ 16 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակը վաճառվում է $329 դոլարով, իսկ 64 ԳԲ տարբերակը $60-ով ավելի թանկ է։

OnePlus 2-ն ունի Qualcomm Snapdragon 810 պրոցեսոր ու 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, էկրանի անկյունագիծը չի փոխվել՝ 5,5 դյույմ և Full HD թույլատրություն, սմարթֆոնի չափսերն են 151,8 x 74,9 x 9,85 մմ, իսկ քաշը 175 գրամ է։

Հեռախոսն ունի 13 և 5 ՄՊ տեսախցիկներ, ինչպես նաև մատնահետքի սկաներ, որն, ըստ արտադրողների, ավելի արագ է աշխատում, քան iPhone 6-ի սկաները։ Ինչ վերաբերում է մարտկոցին, ապա այն 3300 մԱ·ժ է։

OnePlus 2-ը դարձել է USB Type-C-ով համալրված առաջին սմարթֆոններից մեկը, նաև ունի երկու SIM-քարտի հնարավորություն։

Նորույթն աշխատում է OxygenOS 2.0-ով, որը հիմնված է Android 5.1 օպերացիոն համակարգի վրա։

Աղբյուրը՝ OnePlus

Բաժիններ: Մոբայլ