Lenovo-ն թողարկել է առաջին նոոթբուքը, որն ունի Xeon բջջային չիպ

Lenovo չինական ընկերությունը SIGGRAPH 2015 ցուցահանդեսին ներկայացրել է ThinkPad P շարքի հզոր նոութբուքներ, որոնք նախատեսված են պրոֆեսիոնալ օգտագործողների համար։ Շարքի մոդելներից են 15,6 դյույմանոց P50-ը և 17,3 դյույմանոց P70-ը, որոն երկուսն էլ ունեն Xeon չիպի բջջային տարբերակը՝ Intel E3-1500M v5։

Վերոնշյալ պրոցեսորի հաճախականությունը դեռ չի հայտարարվել, սակայն հայտնի է, որ v5 տարբերակը կաշխատի Skylake համակարգով, որն ունակ է ցուցադրել 4K տեսանյութեր, ապահովում է DDR4 SDRAM օպերատիվ հիշողություն և PCI Express 4.0, SATA Express (մինչև 16 ԳԲիտ/վ) և Thunderbolt 3.0 ինտերֆեյսներ։

Lenovo-ի նոութբուքները կստանան քառամիջուկ E3 1500M v5 չիպ, NVIDIA Quadro գրաֆիկա, մինչև 64 ԳԲ օպերատիվ DDR4 հիշողություն, SSD-կրիչ՝ մինչև 1 ՏԲ տարողությամբ, Wi-Fi (802.11ac), Bluetooth 4.11, Gigabit Ethernet, Thunderbolt 3, HDMI 1.4, miniDP 1.2 մոդուլներ և չորս USB-порта 3.0։

40

P50 մոդելը վաճառվում է սկսած 1600 դոլարից, P70-ը՝ $2000: Նորույթները վաճառքում կհայտնվեն տարեվերջին։

Աղբյուրը՝ AnandTech