Motorola-ն կթողարկի Moto 360-ի սպորտային տարբերակը

Motorola-ն կթողարկի Moto 360-ի սպորտային տարբերակը

Motorola-ի առաջին սերնդի խելացի ժամացույցը կարճ ժամանակում դարձավ Android Wear-սարքերի շուկայի առաջատար։ Շուտով սպասվում է երկրորդ սերնդի Moto 360 2-ի շնորհանդեսը։

Phonearena-ն գրում է, որ @upleaks հայտնի աղբյուրը նկար է տարածել, որից դատելով՝ Motorola-ն պատրաստում է երկու մոդել, երկրորդը ժամացույցի սպորտային մոդելն է՝ Moto 360 Sport։

Moto-360-Sport.@750

 

Ի տարբերություն դասական Moto 360-ի՝ Sport-ը կունենա ավելի դիմացկուն կաղապար և կառաջարկվի նվազագույնը երեք գույներով։՝ սև, սպիտակ ու նարնջագույն։

Moto 360 2-ը վաճառքի դուրս կգա արդեն սեպտեմբերին, իսկ Moto 360 Sport-ը շուկայում կհայտնվի նոյեմբերին։ Հիշեցնենք, որ Android Wear-սարքերն արդեն պաշտոնապես համատեղելի են iOS ՕՀ-ի հետ։

Աղբյուրը՝ Phonearena