Lenovo-ի ThinkPad նոութբուքը համալրվել է 3D-տեսախցիկով

Lenovo ընկերությունը Բեռլինում անցկացվող IFA 2015 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է ThinkPad շարքի նոր մոդելներ, որոնք ունեն նորագույն Core 6 սերնդի (Skylake) պրոցեսորներ։

ThinkPad շարքը համալրվել է E-Series-ի երկու նոր մոդելներով, որոնցից մեկն (E560) ունի 720p Intel RealSense տեսախցիկ, որը կարողանում է «զգալ» պատկերի խորությունը, շարժումն ու եռաչափ սկանավորել։ 15,6 դյույմանոց E560-ն ու 14-դյույմանոց E460-ն ունեն Intel Skylake չիպեր, AMD Radeon վիդեոքարտեր ու Full HD կամ HD էկրաններ։

Ըստ Lenovo-ի՝ նորույթների մարտկոցը բավականացնում է մինչև 9 ժամ։ Նոութբուքները կթողարկվեն նոյեմբերին․ E560-ն ու E565-ը կարժենան համապատասխանաբար 549 և 479 դոլար, իսկ E460 և E565-ը՝ 549 և 449 դոլար։

Աղբյուրը՝ Lenovo, ZDNet