Chrome դիտարկիչը մեծ տարածում ունի օգտագործողների շրջանում՝ անկախ օպերացիոն համակարգից։ Սակայն գաղտնիք չէ, որ այս դիտարկիչը շատ օպերատիվ հիշողություն է օգտագործում։ Այդ պատճառով Google-ը լրջորեն աշխատել է խնդրի ուղղությամբ․ դիտարկչի՝ մի քանի օր առաջ թողարկված 45-րդ տարբերակը զգալիորեն նվազեցրել է օպերատիվ հիշողության օգտագործումը։ Շատ կայքեր սկսել են ծախսել 25%-ով ավելի քիչ ռեսուրսներ։
Սա անդրադարձել է նաև շարժական սարքերի ավտոնոմ աշխատանքի վրա՝ երկարացնելով այն 15 տոկոսով։
Օպերատիվ հիշողության խնայողությունը իրականացվել է նրա հաշվին, որ դիտարկիչը հիշողության մեջ չի պահում տվյալ պահին չօգտագործվող պատուհանները։
Աղբյուրը՝ ComputerHoy