iOS 9-ը «կոտրելու» համար առաջարկել են մեկ միլիոն դոլար

Zerodium ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովման խոցելիություններ որոնելով, խոստացել է շռայլ պարգև այն հաքերին, ով կկարողանա «կոտրել» Apple-ի iOS 9 օպերացիոն համակարգը։ Ընկերության մասնագետների խոսքով՝ իրենց հետաքրքրում են օպերացիոն համակարգի՝ առ այսօր անհայտ խոցելիությունները, որոնց գտնողը կստանա մեկ միլիոն դոլար։

Նշենք, որ 2007-2011 թթ․ գործում էր JailbreakMe.com կայքը, որը թույլ էր տալիս «կոտրել» iPhone-ը կոճակի մեկ հպումով։ Սակայն Apple-ն այժմ լրջորեն աշխատում է այդ ուղղությամբ, և Zerodium-ն խոստովանում է, որ iOS 9-ն այսօր գոյություն ունեցող ամենաապահով օպերացիոն համակարգն է։

iOS 9-ի թողարկումը կայացել է սեպտեմբերի 16-ին։ ՕՀ-ի նորամուծությունների մասին կարդացեք այստեղ։

Աղբյուրը՝ PCWorld