Raspberry Pi-ի նոր համակարգիչն արժե 5 դոլար

Raspberry Pi-ի նոր համակարգիչն արժե 5 դոլար

Raspberry Pi Foundation ընկերությունը, որը հայտնի է իր մատչելի մինի-համակարգիչներով, ներկայացրել է 5 դոլար արժողությամբ Raspberry Pi Zero համակարգիչը, որն ունի Broadcom BCM2835 պրոցեսոր՝ 1 ԳՀց հաճախականությամբ: Այս պրոցեսորը 40%-ով ավելի արագ է, քան Raspberry Pi մոդելի պարագայում:

Համակարգիչն ունի 512 ՄԲ օպերատիվ հիշողություն, microSD, mini-HDMI մուտք, երկու microUSB-ի հնարավորություն:

Համակարգիչն ունի բանկային քարտի չափսեր՝ 65×30 մմ: Նորույթն արդեն վաճառքի է դուրս եկել Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում:

Աղբյուրը՝ Engadget

Բաժիններ: Համակարգչային