Forbes. հայկական PicsArt-ը ճանաչվել է տարվա լավագույն ստարտափներից մեկը

Forbes. հայկական PicsArt-ը ճանաչվել է տարվա լավագույն ստարտափներից մեկը

Հայկական PicsArt Forbes ամսագրի կողմից ճանաչվել է 2015-ի լավագույն ստարտափներից մեկը` տասնյակում զբաղեցնելով 5-րդ տեղը ու գնահատվելով 250 միլիոն դոլար:

Picsart

Առաջին տեղում է Uptake Technologies ստարտափը, 2-րդ, 3-րդ, 4-րդ տեղերում են համապատասխանաբար Slack, Porch, OfferUp ընկերությունները:

Նշենք, որ PicsArt-ը ճանաչվել է նաև Google Play-ի 2015 թ.-ի լավագույն հավելվածներից մեկը ԱՄՆ-ում, Կանադայում ու Հնդկաստանում:

2015-ի հունիսին ֆոտոխմբագրող հավելվածը 15 մլն դոլարի ներդրում ստացավ Insight Venture Partners-ի կողմից, իսկ փետրվարին հավելվածում $10 մլն դոլարի չափով ներդրում կատարեց Sequoia Capital վենչուրային հիմնադրամը։