Ամանորը նոր սմարթֆոն գնելու լավագույն ժամանակն է, քանի որ գներն այս շրջանում բավականին զեղչվում են։ Այսօր կներկայացնենք այն 10 լավագույն սմարթֆոնները, որոնք կարելի է գնել առաջիկա տոների ընթացքում (ներկայացված՝ գները կարող են տատանվել` կախված վաճառողից ու պայմանագրից)։
10. BlackBerry Priv
Այս մոդելը հիանալի տարբերակ է Android համակարգի սիրահարների համար, ովքեր կարոտում են իրենց հին BlackBerry-ն: Priv-ն ընկերության առաջին հեռախոսն է, որն աշխատում է Android ՕՀ-ով: Եթե կարոտում եք Ձեր հին BlackBerry-ի ստեղնաշարը, սակայն սիրում եք Google-ի օպերացիոն համակարգն, ապա սա հիասքանչ համադրություն է։
Արժեքը՝ 699 դոլար։
9. Motorola Moto G
Moto G արժե 199 դոլար՝ առանց պայմանագրի, որն ավելի էժան է, քան պայմանագրով գնված ցանկացած հեռախոս։ Այս գնով Դուք կարող եք ունենալ մի հեռախոս, որն օժտված է 13 մեգապիկսել տեսախցիկով, 5 դյույմ էկրանով և ջրադիմացկուն հատկությամբ։
8. OnePlus 2
Եթե Դուք փնտրում եք մեծ էկրանով հեռախոս, ապա OnePlus 2-ը ճիշտ տարբերակ է: 16 ԳԲ ներքին հիշողությամբ OnePlus 2-ն արժե 329 դոլար, մինչդեռ 64 ԳԲ տարբերակը 389 դոլար է։ Հեռախոսն ունի 64 բիտային պրոցեսոր, 5.5 դյույմանոց էկրան, 13 մեգապիկսել տեսախցիկ և մատնահետքի սկաներ:
7. Motorola Moto X Pure
Moto X Pure Android-հեռախոսն ունի QHD թույլատրելիությամբ էկրան և 21 մեգապիկսել տեսախցիկ։
Արժեքը՝ 399 դոլար։
6. HTC One M9 և A9
Այս մոդելներն ամենանորաոճ Android-հեռախոսներն են: Տեխնիկական տվյալները բավական լավն են, բացի այդ` եթե Դուք iPhone-ի մեծ սիրահար եք, սակայն ցանկանում եք օգտագործել Android համակարգով աշխատող հեռախոս, ապա կարող եք ձեռք բերել HTC One A9-ը։
HTC One M9-ի արժեքը՝ 649 դոլար,
HTC One A9-ինը`499 դոլար։
5. Samsung Galaxy Note 5
Եթե Դուք փնտրում եք Android համակարգով աշխատող ու մեծ էկրանով հեռախոս, ապա Galaxy Note 5-ը, թերևս, Ձեր ամենաճիշտ ընտրությունն է։ Այն ունի հիանալի էկրան՝ կատարյալ տեսախցիկով։ Samsung առաջարկում է նաև Samsung Galaxy S6 Edge+, որը ևս ունի մեծ էկրան և շուկայում կարող է դասվել ամենալավ սմարթֆոնների շարքին։
Galaxy Note 5-ի արժեքը` մոտավորապես 700 դոլար:
4. Samsung Galaxy S6
Samsung Galaxy S6-ը, թերևս, ընկերության առաջատար հեռախոսն է համարվում: Samsung-ն ամբողջապես վերաձևավորել է իր հեռախոսը՝ վերջինս պատրաստելով մետաղից ու ապակուց, ինչը բավական շահեկան է դիզայնի տեսանկյունից: Իսկ 5․2 դյույմանոց էկրանը բոլորի համար ամենահարմար չափն է:
Արժեքը՝ 600/700 դոլար:
3. Google Nexus 5X
Եթե Դուք փնտրում եք Android ծրագրով աշխատող հեռախոս և չունեք բավականաչափ գումար, ապա Google-ի նոր Nexus 5X-ը ևս լավ ընտրություն է։ Այն ունի 5․2 դյույմանոց էկրան, ինչը նման է Samsung Galaxy S6-ին և ունի 12․3 մեգապիկսել հզորությամբ տեսախցիկ։
Արժեքը` 379 դոլար:
2. iPhone 6S Plus
Եթե ցանկանում եք մեծ էկրանով հեռախոս, ապա iPhone 6S Plus-ը շատ լավ տարբերակ է: Չնայած Samsung Galaxy Note-ը համարվում է iPhone-ի մրցակիցը, սակայն վերջինս առաջարկում է ավելի գրավիչ դիզայն, ծրագրերի ավելի լայն ընտրանի և այլն։ Այս տարի թողարկված iPhone 6S Plus-ը համարվում է մինչ այս եղած iPhone-ներից ամենահզորը՝ և տեսախցիկի, և օպերատիվ հիշողության և այլ պարամետրերի առումով:
Արժեքը՝ մոտավորապես 749 դոլար։
1. iPhone 6S
Ներկայումս iPhone 6S մոդելը համարվում է ամենալավ հեռախոսներից մեկը։ Այն մեծապես չի տարբերվում իր նախորդ մոդելից, սակայն ունի որոշ բարելավումներ՝ ավելի հզոր տեսախցիկ, Apple 3D սենսորային տեխնոլոգիա, ավելի արագացված աշխատանքային համակարգ։
Արժեքը՝ մոտավորապես 649 դոլար: