Philips-ը ներկայացրել է մարտկոց` նորաձևության սիրահարների համար

Philips-ը ներկայացրել է մարտկոց` նորաձևության սիրահարների համար

Philips ընկերությունը ներկայացրել է շարժական մարտկոց, որը նման է օծանելիքի տարրայի: Նորահայտ Power Potion 3000-ն ունի Lightning և USB մուտքեր` iPhone-ների, ինչպես նաև այլ հեռախոսների համար:

Արտադրողը հավաստիացնում է, որ 3000 մԱ/ժ տարողությամբ մարտկոցը կարող է բավականացնել գոնե մեկ ամբողջ լիցքավորում սմարթֆոններից շատերի համար: Հավանաբար, բարակ և կոմպակտ մոդելների համար, ինչպիսիք են iPhone 6-ը կամ Samsung Galaxy A5-ը, դա իրոք այդպես է: Աքսեսուարի վրայի լուսային ցուցիչը տեղեկացնում է լիցքի չափի մասին:

Վերալիցքավորման միակցիչները տեղադրված են սարքի վերևում (Lightning) և ներքևում (USB): Power Potion 3000-ի դիզայնը մշակել է Philips ընկերության գլխավոր դիզայներ Եկատերինա Վոնգը:

ֆիլիպս

Առայժմ շիշ-մարտկոցը համարվում է զուտ կոնցեպտ, և արդյո՞ք Philips-ը կզբաղվի դրա արտադրությամբ` հայտնի չէ: Գնի մասին նույնպես դեռևս չի խոսվում:

Աղբյուրը՝ Ubergizmo