Tesla Model S-ը չի դադարում զարմացնել իր հնարավորություններով (տեսանյութ)

Tesla Model S-ը չի դադարում զարմացնել իր հնարավորություններով (տեսանյութ)

Կարելի է շատ երկար խոսել տրանսպորտային միջոցների ավտոմատացված կառավարման մասին, սակայն այս պարագայում ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել:

Tesla Motors-ը հիրավի համարվում է այս ոլորտի առաջատարը. դեռ անցած տարվանից, իր Model S էլեկտրամեքենայի վրա ընկերությունը տեղադրել է նոր սերնդի վարորդի խարհրդական, որն ունակ է առանց որևէ խնդրի ինքնուրույն տեղաշարժվել ճանապարհի երկայնքի միևնույն շարքով, ինչպես նաև փոխել շարքը և կատարել երթևեկության վերլուծություն, որպեսզի կարգավորի մեքենայի արագությունը: Եվ ամենակարևորը` այս ֆունկցիան ազատում է վարորդին շատ հոգնեցուցիչ պրոցեսից` մեքենա կայանելու խնդրից, հատկապես, երբ կայանման տեղը շատ փոքր է:

Այս ամենը ցուցադրված է «Revolutionize Your Commute» անվամբ տեսահոլովակում, որը կարող եք դիտել ստորև.

Tesla-ն իր երկրպագուներին ուրախացրել է ևս մեկ նորարարությամբ. մեքենայի մեջ ներկառուցված է դիմային համակարգիչ, որը թույլ է տալիս մեքենայի տիրոջը ղեկավարել ավտոմեքենան հեռակա:

Tesla-ի գլխավոր տնօրեն Էլոն Մասկի խոսքով` իրենց ընկերության կողմից ստեղծված մեքենայի ավտոմատ կառավարման համակարգը մի քանի տարի հետո թույլ կտա օգտատերերին ճամփորդել ԱՄՆ-ի տարածքի ամբողջ երկայնքով մեկ առանց վարորդի: Իհարկե, վարորդն, այնուամենայնիվ, պետք է գտնվի ավտոմեքենայի մեջ, որպեսզի հետևի երթևեկության ընթացքին:

Աղբյուրը` The Verge