Facebook-ի նոր LIKE-կոճակները համաշխարհային տարածում կգտնեն

Facebook-ի նոր LIKE-կոճակները համաշխարհային տարածում կգտնեն

Facebook-ի օգտատերերը շուտով Like կոճակի հետ միասին կունենան նաև այլ կոճակներ` սոցցանցում գրառումներին և նամակներին պատասխանելու համար:

Facebook likes  2

Անցած տարվա վերջին ընկերությունը փորձարկել է նոր կոճակները մի շարք երկրներում` Իսպանիայում, Իռլանդիայում, այնուհետև Չիլիում, Պորտուգալիայում, Ֆիլիպիններում և Կոլումբիայում` հասկանալու համար օգտատերերի կարծիքը դրանց մասին: Նոր նոճակներն իրենցից ներկայացնում են էմոջիներ, որոնք արտահայտում են հետևյալ զգացմունքները` բարկություն (angry), տխրություն (sad), զարմանք (wow), ծիծաղ (haha), ինքնագովեստ (yay) և սեր (love):

Facebook likes  3

Ընկերությունն հայտնել է, որ էմոջիների ընտրության ընթացքում բազմիցս համագործակցել է սոցիոլոգների հետ` դրանք ճիշտ ընտրելու համար: Նոր կոճակներն օգտագործելու համար անհրաժեշտ կլինի պարզապես մատը սեղմած պահել գրառման կամ նամակի վրա և կցուցադրվի վեց էմոջիներից բաղկացած պատուհանը:

Աղբյուրը` Mashable