Яндекс-ն ուղիղ հեռարձակմամբ ցույց կտա Роскосмос-ի նոր հրթիռի մեկնարկը

Яндекс-ն ուղիղ հեռարձակմամբ ցույց կտա Роскосмос-ի նոր հրթիռի մեկնարկը

Դեպի Մարս մոլորակը ուղղվող Протон-М հրթիռի մեկնարկի կապակցությամբ Яндекс-ն իր հատուկ էջում ուղիղ հեռարձակմամբ ցույց կտա դրա մեկնարկը: Ուղիղ եթերին հետևելու համար անհրաժեշտ է սեղմել որոնողական համակարգի նշանի վրա կամ [экзомарс] բառը փնտրելով: Մեկնարկին հնարավոր է նաև հետևել Роскосмос-ի պաշտոնական էջում:

Հեռարձակումը կսկսվի մարտի 14-ին՝ երևանյան ժամանակով` ժամը 12:45-ին: Роскосмос-ի հաղորդմամբ՝ մեկնարկը կտրվի ուղիղ 13:31-ին` Բայկանուր կոսմոդրոմից:

Экзомарс-ը Роскосмос-ի և Եվրոպական տիեզերական ընկերության համատեղ նախագիծն է, որը նպատակաուղղված է հետազոտելու Մարս մոլորակի կլիման, միջավայրը և կյանքի հնարավոր նշույլները: Այդ համատեղ ծրագրի հիմնական մասը տեղի կունենա 2018-ին, երբ Մարս կուղարկվի նոր ամենագնացը:

Մարտի 14-ին կայանալիք մեկնարկի շրջանակներում դեպի մոլորակ կուղարկեն Скиапарелли հատուկ դեսանտային մոդուլը և Trace Gas Orbiter ուղեծրային մոդուլը:

Աղբյուրը` TJournal