Karalux-ն առաջարկում է ոսկեջրած Samsung Galaxy S7 և S7 Edge սմարթֆոններ

Karalux-ն առաջարկում է ոսկեջրած Samsung Galaxy S7 և S7 Edge սմարթֆոններ

Վիետնամական Karalux ընկերությունը շարունակում է ոսկով պատել Samsung սմարթֆոնները: Այս անգամ ընկերության տեսականին համալրել են Samsung Galaxy S7 և S7 Edge մոդելները:

Karalux-ի ներկայացուցիչների խոսքերով՝ ալյումինե A6000 խառնուրդը, որից պատրաստվում են Samsung Galaxy S7 և S7 Edge-ի կաղապարները, ավելի լավ է ոսկեջրվում, քան A7000 խառնուրդը, որն օրինակ, օգտագործվել է Samsung Galaxy Note5-ում: Այսպես թե այնպես, գործընթացը բաղկացած է տասը փուլից և տևում է վեց ժամ:

ոսկ2

Ոսկու շերտն անփայլ է ստացվում: Ամենավերջում ավելացվում է պաշտպանիչ շերտ, որը կանխում է ոսկու խամրումը և պաշտպանում խազերից:

ոսկ3

Ոսկեզօծված Samsung Galaxy S7-ն արժե 1730, իսկ Samsung Galaxy S7 Edge-ը՝ 1930 դոլար:

Աղբյուրը՝ Karalux

Բաժիններ: Բլոգ, Մոբայլ