Ճապոնիայում ստեղծվել է գերբարակ կրելի լուսադիոդային ինդիկատոր

Ճապոնիայում ստեղծվել է գերբարակ կրելի լուսադիոդային ինդիկատոր

Տոկիոյի համալսարանի մասնագետները ստեղծել են գերբարակ` ընդամենը 3 մկմ լուսադիոդային ինդիկատոր, որը պատկերացում է տալիս, թե ինչպիսին կարող են լինելի ապագայի կրելի էլեկտրասարքերը:

Նորարությունը շատ բարակ է և միևնույն ժամանակ այն բավականին ամուր է, որպեսզի չդեֆորմացվի և չկոտրվի: Ստեղծողների մտահաղացմամբ՝ նման դիսփլեյը կարելի է օգտագործել՝ այն կրողի ֆիզիոլոգիական ցուցանիշները իմանալու համար, օրինակ` սրտի աշխատանքի մասին տվյալներ կամ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մարդուն` իր մասնագիտական գործունեության ընթացքում:

Աղբյուրը`  New Scientist