Տեխնոլոգիական և ինտելեկտուալ օր՝ Վանաձորում

Ապրիլի 30-ին Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների սաները իրենց ուժերն էին փորձում «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ինտելեկտուալ խաղի շրջանակում: Խաղը կազմակերպել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը՝ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:VTC4

Ընկերական խաղի նպատակն էր ստեղծել անկաշկանդ ինտելեկտուալ մթնոլորտ երկու քաղաքների ուսանողների միջև: Խաղի ավարտին հաղթող թիմերին Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը և ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը հանձնեցին մրցանակներ և մասնակցության վկայականներ:

Ընկերական խաղից հետո ԳՏԿ և ՎՏԿ շուրջ 70 ուսանողների Տեղեկատվական տեխնոլոգիաների ընթացիկ ծրագրերը և ոլորտի հեռանկարները ներկայացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Անդրադառնալով 2 քաղաքների տեխնոլոգիական կենտրոններում իրականացվող դասընթացներին՝ Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ դասընթացները հնարավորություն են տալիս ոչ միայն իրենց ծննդավայրում աշխատանք գտնելու, այլև սեփական ձեռքերով ստեղծելու իրենց քաղաքի և մարզի բարեկեցությունը:

Մարզի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների բացը լրացնելու նպատակով մեկ տարի առաջ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց ՏՏ ոլորտի անվճար դասընթացների ծրագիրը, որին մասնակցեցին 300 հետաքրքված երիտասարդներ: Ծրագրի աջակիցներն են ՀՀ կառավարությունը, Հայ օգնության ֆոնդը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոնի և ԳՏՏԿ-ն:

‹‹Ծրագրի մեկնարկը բարդ էր, ընթացքը՝ հետաքրքիր և բովանդակալից։ Ծրագրի մուտքը Լոռու մարզ կարևորվեց և գնահատվեց ոչ միայն 300 ուսանողների ու նրանց ընտանիքների, այլև մարզային ու քաղաքային իշխանությունների կողմից, ովքեր նախաձեռնությունը գնահատեցին որպես մարզի զարգացման կարևոր քայլ: Նշենք նաև, որ ծրագիրը նպաստում է մարդկային ռեսուրսների և արտահոսքի կանխմանը, 2 քաղաքների միջև ՏՏ ոլորտի համագործակցության ամրապնդմանը››,-նշում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը:

Ձեռնակությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից երիտասարդներին խրախուսող միջոցառումները ՀՀ մարզերում շարունակական բնույթ են կրելու: