YouTube-ը կհեռարձակի կաբելային հեռուստաալիքներ

YouTube-ը կհեռարձակի կաբելային հեռուստաալիքներ

Alphabet հոլդինգն ադեն մյուս տարի նախատեսում է թողարկել օնլայն հեռուստատեսություն՝ YouTube Unplugged, որն ինտերնետի միջոցով կհեռարձակի կաբելային հեռուստաալիքները: Այս առթիվ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել, սակայն հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ նախագիծը մշակվում է 2012թ.-ից:

YouTube-ի ներկայացուցիչներն պայմանավորվածություններ ունեն մի շարք մեդիա կորպորացիաների հետ, ինչպիսիք են Comcast-ը, NBCUniversal-ը, Viacom-ը, Twenty-First Century Fox-ը և CBS-ը:

Ծառայությունը կլինի վճարովի, հիմնական փաթեթի ամսական վճարը կկազմի 35 դոլար: Ինչպես YouTube Red-ի դեպքում, Unplugged  ծառայությունն, ամենայն հավանականությամբ, հասանելի կլինի միայն ԱՄՆ-ի բնակիչներին:

Աղբյուրը՝ Bloomberg