Periscope-ն ընդլայնում է օնլայն հեռարձկման սարքերի թիվը

Periscope-ն ընդլայնում է օնլայն հեռարձկման սարքերի թիվը

Periscope ուղիղ հեռարձակման ծառայությունը շուտով կհամալրվի նոր հնարավորություններով։ Առաջինը դրոնով ուղիղ հեռարձակման ֆունկցիան է, որից օգտվելու համար համար պետք է սմարթֆոնը միացնել անօդաչու սարքի հեռակառավարման վահանակին: Սկզբնական շրջանում այդպիսի հեռարձակումներ հնարավոր կլինի իրականացնել միայն iPhone-ով:

Նման դրոնների մոդելների շարքին են դասվում DJI: Inspire, Phantom 4, Osmo, Phantom 3 Professional և Advanced սարքերը:

Ավելացվել է նաև տեքստային որոնում, որը թույլ կտա հեռարձակումների որոնում կատարել: Որոնման տողում հավելվածը կառաջարկի մուտքագրել թեգեր:

Նորամուծությունների գործարկման կոնկրետ ժամկետ չի նշվում: Սովորաբար Twitter-ը, որին պատկանում է Periscope-ը, միացնում է նոր հնարավորություններն աստիճանաբար:

Աղբյուրը՝ TJournal