Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 22)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 22)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Angry Birds HD

Գինը` 2.99$ – անվճար

Խոզերը գողացել են զայրացած թռչունների ձվերը, և այժմ պետք է օգնել թռչուններին վրեժ լուծել խոզերից:  Յուրաքանչյուր թռչուն ունի իր յուրահատկությունը, որն օգտագործելով` ավելի մեծ արդյունքի կարող եք հասնել:

 

 

Loan Calculator — What If?

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն կտա հաշվել ամսական վճարումները վարկ վերցնելու դեպքում: Կարելի է տեսնել նաև վճարումների գրաֆիկը: Բավական է լրացնել երեք դաշտերը, և ծրագիրն ինքնուրույն հաշվարկ կկատարի:

 

NodeBeat – Playful Music for All 

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարելի է երաժշտություն ստեղծել` տեղաշարժելով էկրանի վրայի կետերը: Ավելացրեք ֆիլտրեր, ձայնագրեք ստեղծագործությունը և տարածեք այն:

 

Jigsaw Wonder Polar Bears for Kids

Գինը` 1.99$ – անվճար

Փազլների ու սպիտակ արջերի սիրահարների համար է: Խաղն ունի 33 փազլներ, կարելի է ընտրել բարդության աստիճանը: Նախատեսված են նաև հուշումներ:

 

Smart Cycle Alarm PRO

Գինը`0.99$ – անվճար

Այս հավելվածը կհետևի օգտագործողի քնի փուլերին ու կընտրի նրան արթնացնելու ամենահարմար ժամանակը: Պետք է ընտրել  միայն ժամանակատվածը, որպեսզի աշխատանքից չուշանաք: