Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 17)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

hyperPad

Գինը` 4.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն կտա ստեղծել խաղեր կամ այլ հավելվածներ` առանց ծրագրավորման կամ դիզայնի գիտելիքներ ունենալու: Ընտրեք արդեն պատրաստ գրաֆիկական տարրերից կամ ավելացրեք սեփական ֆայլերը:

 

Super Barista

Գինը` 0.99$ – անվճար

Ռեստորանային ժանրի խաղ է, որտեղ պետք է սուրճ մատուցել հնարավորինս շատ հաճախորդների: Պետք է աշխատանքը հնարավորինս արագ անել, որպեսզի հաճախորդները չբարկանան ու հեռանան:

 

Build and Play – Construction Play Scene

Գինը` 0.99$ – անվճար

Կառուցողական խաղ է, որը երեխաներին հնարավորություն կտա տարբեր օբյեկտներ կառուցել, օգտագործել 30-ից ավելի սթիքերներ:

 

Little Galaxy Family

Գինը` 1.99$ – անվճար

Բոլոր տարիքների համար նախատեսված խաղ է, որտեղ պետք է սլանալ գալակտիկայով ու հավաքել հնարավորինս շատ աստղեր:

 

Shoppylist – Grocery List

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի կազմել գնումների ցուցակ, ընդ որում` այն կխնայի ձեր ժամանակը` առաջին տառերից հետո առաջարկելով բառարանից համապատասխան բառեր: Հավելվածը հնարավորություն կտա կիսվել ցուցակներով էլ-փոստի, հաղորդագրությունների և այլ ծառայությունների միջոցով:

 

mycl – my current location

Գինը` 0.99$ – անվճար

Այս ծրագրի միջոցով կարող եք տեսնել, թե որտեղ եք գտնվում տվյալ պահին: Օգտակար կլինի հաճախ ճանապարհորդող մարդկանց: Հավելվածը համատեղելի է նաև Apple Watch-ի հետ: